«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Դմիտրի Պեսկով. Ուկրաինան ՌԴ-ի համար ոչ բարեկամ պետություն է, որ վերածվել է արևմտյան երկրների նախագծի

Դմիտրի Պեսկով. Ուկրաինան ՌԴ-ի համար ոչ բարեկամ պետություն է, որ վերածվել է արևմտյան երկրների նախագծի
18.02.2021 | 16:32

Ուկրաինան Ռուսաստանի համար ոչ բարեկամ պետություն է, որ վերածվել է արևմտյան երկրների նախագծի՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, որը մեզ բարեկամ չէ: Մենք նման եզրահանգման ենք գալիս` դատելով այն հակառուսական գործողություններից, որոնք անընդհատ գերիշխում են ուկրաինական ղեկավարության քաղաքականությունում»,-ասել է նա: Պեսկովի խոսքով` Ուկրաինան, այն պահից, երբ արևմտյան երկրների թողտվության պայմաններում ուժային հեղաշրջում է տեղի ունեցել, վերածվել է այդ նույն արևմտյան երկրների նախագծի:

Դիտվել է՝ 5331

Մեկնաբանություններ